Մեր գործունեությունը ներառում է՝
• Անշարժ գույքի վերաբերյալ նախնական անվճար խորհրդատվություն
• Բնակելի, կոմերցիոն և ներդրումային գույքերի ընտրություն
• Հողատարածքների և կառուցապատման համար նախատեսված գույքերի որոնում և ընտրություն
• Գույքի ձեռքբերման և վաճառքի գործընթացի կազմակերպում
• Բանակցությունների վարում և կողմերի միջև հաղորդակցության կազմակերպում
• Ներդրումային և կառուցապատման նախագծերի ուսումնասիրություն
• Նախագծման, շինարարական և շահագործման հանձնման գործընթացների համակարգման աջակցություն
• Անհրաժեշտության դեպքում համապատասխան բանկերի, ֆինանսական կազմակերպությունների և ոլորտային մասնագետների հետ կապի կազմակերպում
Մենք աշխատում ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկաներով հետաքրքրված հաճախորդների և ներդրողների հետ։
ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գույքի վաճառքի դեպքում Asatryan Consulting-ը մշակում է տվյալ գույքին համապատասխան անհատական վաճառքի և առաջխաղացման ռազմավարություն։
Համագործակցության ձևաչափից և պայմանագրի տեսակից կախված՝ ծառայությունները կարող են ներառել՝
• Գովազդային տեքստերի և ներկայացման նյութերի պատրաստում
• Գույքի ներկայացում ընկերության կայքում և սոցիալական հարթակներում
• Հայտարարությունների տեղադրում անշարժ գույքի մասնագիտացված հարթակներում
• Թիրախավորված վճարովի գովազդ և TOP առաջխաղացում՝ համաձայն պայմանագրի
• Առաջարկների տարածում ընկերության հաճախորդների և պոտենցիալ գնորդների բազայում
• Էլեկտրոնային փոստով նպատակային առաջարկների տարածում
• Պոտենցիալ գնորդների և ներդրողների ներգրավում
• Գույքի ցուցադրությունների և շրջայցերի կազմակերպում
• Բանակցությունների կազմակերպում և վարում
• Գործարքի համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման և նախապատրաստման աջակցություն
• Նախավճարի և հիմնական գործարքի գործընթացի կազմակերպում
• Նոտարական վավերացման, պետական գրանցման և անհրաժեշտ ընթացակարգերի կազմակերպչական աջակցություն
Մարքեթինգային գործիքների ծավալը, հարթակները և գովազդային բյուջեն որոշվում են՝ հաշվի առնելով գույքի տեսակը, առաջարկվող վաճառքի գինը, շուկայական իրավիճակը, համագործակցության ձևաչափը և պայմանագրի ժամկետը։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաճախորդի ցանկությամբ տրամադրվում են նաև լրացուցիչ ծառայություններ՝ առանձին պայմաններով և արժեքով։
• Գույքի և շուկայի ուսումնասիրություն
• Շուկայական գնային կողմնորոշման վերլուծություն
• Պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանում
• Reels ձևաչափի տեսանյութերի նկարահանում և մոնտաժ
• Դրոնով օդային ֆոտո և տեսանկարահանում
• 3D վիրտուալ շրջայցերի և եռաչափ ներկայացման պատրաստում
• Իրավաբանական խորհրդատվության և իրավական ուղեկցման կազմակերպում
• Գեոդեզիական, տեղագրական և չափագրման աշխատանքների կազմակերպում
• Մասնագիտական գնահատման կազմակերպում՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի միջոցով
• Բանկային և ֆինանսավորման հարցերով համապատասխան մասնագետների հետ խորհրդատվության կազմակերպում
• Շինարարական, նախագծային և տեխնիկական խորհրդատվության կազմակերպում
• Արտաքին գովազդային պաստառների, բուկլետների, կատալոգների և այլ գովազդային նյութերի պատրաստում
• Լրացուցիչ գովազդային հարթակներում տեղադրում և առաջխաղացում
• Անհատական մարքեթինգային ռազմավարության մշակում
• Գույքի վարձակալության և կառավարման ծառայություններ, այդ թվում՝ սեփականատիրոջ արտերկրում գտնվելու ժամանակ
Գույքի կառավարման ծառայությունը կարող է ներառել վարձակալի որոնում, գույքի ցուցադրություն, վարձակալության գործընթացի համակարգում, սեփականատիրոջ և վարձակալի միջև հաղորդակցության կազմակերպում և պայմանագրով նախատեսված այլ ծառայություններ։
Գույքի և շուկայի ուսումնասիրությունը, ինչպես նաև շուկայական գնային կողմնորոշման վերլուծությունը վճարովի ծառայություններ են։ Հատուկ պայմաններով վաճառքի պայմանագիր կնքելու դեպքում որոշ վճարովի ծառայություններ կարող են իրականացվել Asatryan Consulting-ի միջոցների հաշվին՝ պայմանագրով սահմանված ծավալով և պայմաններով։
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Asatryan Consulting-ի գովազդային քաղաքականությունը հիմնված է գաղտնիության, թափանցիկության, պատասխանատվության և արդյունավետության սկզբունքների վրա։
Յուրաքանչյուր գույքի համար գովազդային ռազմավարությունը ձևավորվում է անհատապես՝ հաշվի առնելով գույքի առանձնահատկությունները, շուկայական իրավիճակը, վաճառքի գինը, թիրախային գնորդների շրջանակը և համագործակցության պայմանները։
Հատուկ պայմաններով վաճառքի պայմանագրի դեպքում, երբ առաջարկվող վաճառքի գինը համապատասխանում է ընկերության իրականացրած շուկայական վերլուծությանը և համաձայնեցված ռազմավարությանը, Asatryan Consulting-ը կարող է իր միջոցների հաշվին իրականացնել վճարովի գովազդ և առաջխաղացում։
Գովազդային բյուջեն, հարթակները, ձևաչափը, ինտենսիվությունը և տևողությունը որոշվում են՝ հաշվի առնելով գույքի արժեքը, առանձնահատկությունները, շուկայական պահանջարկը, պայմանագրի տեսակը և ժամկետը, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի տնտեսական, հասարակական, աշխարհաքաղաքական և այլ էական գործոնները, որոնք կարող են ազդել շուկայի և գնորդների ակտիվության վրա։
Եթե վաճառողը ցանկանում է գույքը շուկայում ներկայացնել ընկերության առաջարկած գնային միջակայքից տարբերվող գնով, վճարովի գովազդի և լրացուցիչ առաջխաղացման ծախսերը կարող են իրականացվել վաճառողի միջոցների հաշվին՝ նախապես համաձայնեցված բյուջեով։
Վաճառողը կարող է նաև լրացուցիչ միջոցներ հատկացնել գովազդային արշավի ընդլայնման համար։ Այդ միջոցներն օգտագործվում են համաձայնեցված գովազդային նպատակներով, իսկ ընկերությունը տրամադրում է դրանց օգտագործման վերաբերյալ համապատասխան հաշվետվողականություն։
ԳՈՎԱԶԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Համագործակցության ընթացքում Asatryan Consulting-ը վաճառողին կամ վարձատուին պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն գույքի նկատմամբ շուկայի արձագանքի և իրականացվող մարքեթինգային աշխատանքի վերաբերյալ։
Այն կարող է ներառել՝
• Հայտարարությունների և հրապարակումների դիտումների քանակը
• Ստացված զանգերի, նամակների և հարցումների քանակը
• Պոտենցիալ գնորդների կամ վարձակալների հետաքրքրվածության մակարդակը
• Կազմակերպված ցուցադրությունների և հանդիպումների արդյունքները
• Ստացված առաջարկները և շուկայի ընդհանուր արձագանքը
• Գովազդային արշավների հիմնական ցուցանիշները
• Գնի, պայմանների և ներկայացման վերաբերյալ հաճախորդների արձագանքը
• Վաճառքի կամ վարձակալության ռազմավարության հնարավոր փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները
Այս տեղեկատվությունը սեփականատիրոջը հնարավորություն է տալիս հետևել աշխատանքի ընթացքին և անհրաժեշտության դեպքում ընկերության հետ համատեղ վերանայել գինը, պայմանները, դիրքավորումը կամ մարքեթինգային ռազմավարությունը։
ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ 3 ՁԵՎԱՉԱՓ
Մենք հասկանում ենք, որ անշարժ գույքի վաճառքի կամ վարձակալության դեպքում սեփականատիրոջ, գույքի կամ գործող բիզնեսի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը կարող է ունենալ առաջնային նշանակություն։
Այդ պատճառով Asatryan Consulting-ն առաջարկում է գույքի ներկայացման երեք հիմնական ձևաչափ։
1. ՓԱԿ ՎԱՃԱՌՔ — ՆԵՐՔԻՆ ԲԱԶԱ
Գույքը չի հրապարակվում բաց գովազդային հարթակներում և սոցիալական ցանցերում։
Առաջարկը ներկայացվում է ընկերության ներքին հաճախորդների բազային, համապատասխան ներդրողներին և նախապես ընտրված պոտենցիալ գնորդներին։
Այս ձևաչափը հատկապես նպատակահարմար է գործող ռեստորանի, հյուրանոցի, խանութի, արտադրական ընկերության, բիզնես կենտրոնի կամ այլ գործող բիզնեսի/գույքի դեպքում, երբ սեփականատերը չի ցանկանում հանրայնացնել վաճառքի փաստը կամ գույքը նույնականացնող տվյալները։
2. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԳՈՎԱԶԴ
Գույքը ներկայացվում է արտաքին գովազդային հարթակներում՝ սահմանափակ տեղեկատվությամբ։
Սեփականատիրոջ ցանկությամբ կարող են չհրապարակվել ճշգրիտ հասցեն, գույքի կամ գործող բիզնեսի անվանումը, շենքի արտաքին տեսքը, ճանաչելի տեսարանները, լոգոները, ցուցանակները կամ այլ նույնականացնող տվյալներ։
Լրացուցիչ տեղեկատվությունը հետաքրքրված անձանց տրամադրվում է սեփականատիրոջ հետ նախապես համաձայնեցված ծավալով։
Այս ձևաչափը հնարավորություն է տալիս ընդլայնել պոտենցիալ գնորդների շրջանակը՝ միաժամանակ պահպանելով անհրաժեշտ գաղտնիությունը։
3. ԲԱՑ ՎԱՃԱՌՔ
Գույքը ներկայացվում է բաց շուկայում՝ ամբողջական մարքեթինգային ռազմավարությամբ։
Կարող են հրապարակվել արտաքին և ներքին լուսանկարներ, տեսարաններ, տեսանյութեր, տեխնիկական տվյալներ և վաճառքի համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն՝ սեփականատիրոջ հետ համաձայնեցված ծավալով։
Կախված պայմանագրից՝ կարող են կիրառվել պրոֆեսիոնալ ֆոտո և տեսանկարահանում, Reels, դրոն, 3D ներկայացում, սոցիալական ցանցեր, ընկերության կայք, մասնագիտացված հարթակներ, թիրախավորված գովազդ, TOP դիրքավորում և ընկերության ներքին հաճախորդների ու ներդրողների բազան։
Բաց վաճառքը կարող է իրականացվել ինչպես սովորական, այնպես էլ բացառիկ համագործակցության պայմանագրով։
Անկախ ընտրված ձևաչափից՝ Asatryan Consulting-ը կարևորում է հաճախորդի և գույքի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը և այն օգտագործում է միայն համաձայնեցված նպատակների շրջանակում։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐ
Ծառայությունների ծավալը, միջնորդավճարը, գովազդային և գաղտնիության պայմանները, հրապարակման ենթակա տեղեկատվության սահմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները և համագործակցության մյուս պայմանները սահմանվում են կողմերի միջև կնքվող պայմանագրով։
Համագործակցության հիմնական ժամկետներն են՝
• 3 ամիս
• 6 ամիս
• 12 ամիս
Ժամկետը որոշվում է՝ կախված գույքի տեսակից, արժեքից, վաճառքի պայմաններից, ընտրված մարքեթինգային ռազմավարությունից և գործարքի առանձնահատկություններից։ Կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել նաև այլ ժամկետ։
Գաղտնիության պայմանները և հրապարակման ենթակա տեղեկատվության ծավալը նախապես համաձայնեցվում են սեփականատիրոջ հետ և անհրաժեշտության դեպքում ամրագրվում պայմանագրով։